Հադրութից հնարավոր է եղել պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը. Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար

Հադրութից հնարավոր է եղել պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո  Պետրոսյանը։

Ընդհանուր առմամբ Հադրութի շրջանից 45 գյուղ է անցել թշնամուն եւ Հադրութ քաղաքը։ 13 500 քաղաքացի մնացել է անտուն։

Հադրութցիների գրանցման համար կենտրոններ են բացվել Ստեփանակերտում եւ Երեւանում։