Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած Մոսկվայի դրամատիկական թատրոնը կկոչվի իր անունով

Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած Մոսկվայի դրամատիկական թատրոնը կկոչվի իր անունով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվայի դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ընդհանուր ժողովում կայացրել է միաձայն որոշում`դիմելու Մոսկվայի մշակույթի վարչությանը` թատրոնն իր հիմնադրի անունով կոչելու խնդրանքով:

Հաստատման դեպքում թատրոնը կկոչվի «Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոն»։

Մոսկվայի դրամատիկական թատրոնը ստեղծվել է 1996 թ. մարտի 12-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախաձեռնությամբ։