Մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին

Մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Ցավով տեղեկացա վանաձորցի գեղանկարիչ Ռուբեն Սուվարու անժամանակ մահվան մասին:

Նա իր կարճ, բայց բովանդակալի կյանքի ընթացքում կարողացել է ուրույն հետք թողնել հայկական գեղարվեստում, ունենալ միայն իրեն հատուկ ձեռագիր եւ ոճ: Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում նրա անհատական ցուցահանդեսները մշտապես լեփ-լեցուն են եղել արվեստասերներով, գեղեցիկը սիրող ու գնահատող հանդիսատեսով: Լոռին հանձին նրա կորցրեց յուրօրինակ գույն եւ երանգ:

Ափսո՜ս, որ շատ նպատակներ ու ծրագրեր կիսատ մնացին:

Խորին ցավակցությունս եմ հայտնում Ռուբեն Սուվարու ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մտերիմներին»,- գրել է նա։