«Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը». Հացադուլին միացել է նաեւ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը

Member of the RA Constitutional Court Kim Balayan gave a press conference in Hayatsk press club

Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին է միացել նաեւ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ իրավական ճանապարհով պետք է բոլոր հարցերը լուծվեն: Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով սահմանադրական կարգը, փաստորեն կնքել է միջազգային պայմանագիր, սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել: Պայմանագիրը նախեւառաջ պետք է բերվեր ՍԴ, ՍԴ-ն պետք է որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար ԱԺ եւ վավերացվեր: Այդ կարգը նա խախտել է, հետեւաբար տապալել է սահմանադրական կարգը: Սահմանադրական կարգը տապալելու համար գլխվոր դատախազությունը, ՀՔԾ-ն պատրտավոր են քրգործ հրուցել եւ նրան քրեական պատասխանատվության ենթարկել: Միակ պահանջս դա է, որ քրեական պատասխանատվության ենթարկել եւ տա իր հրաժարականը: Այսինքն հրաժարական կարող է եւ չտալ, որովհետեւ նախնական կալանքի վերցնելու պրագայում նա արդեն զրկված կլինի իր լիազորությունների իրականացումից»:

Նա հավելեց, որ դրանից հետո թե ԱԺ-ն ում վարչապետ կնշանակի, ինչպես առաջ կշարժվի, դա բոլորովին այլ հարց է. «Եթե քաղաքական տեսանկյունից վերցնենք, միանշնակ է, որ չի կարող պակիտուլյացիոն պայմանագիր ստորագրած անձը այսօր բանակցային գործընթացի մեջ մտնի: Եթե վերցնեք հայտարարությունը, կտեսնեք, որ նույն հայտարարության մի շարք կետեր այսօր ոտնահարվում են: Ինչի՞ պետք է ադրբեջանցի փախստականները գան, իսկ մեր փախստականները մնան օդում կախված: Որտե՞ղ է դա գրված, նման կետ կա՞: Ոչ, բայց դուք տեսնում եք, թե ինչ են բերել մեր ժողովրդի գլխին:

Նա հավելեց, որ հացադուլը ծայրահեղ քայլ է. «Ես համոզված էլ չեմ, որ կարող եմ երկար ձգել, բայց հանուն հայրենիքի, եթե մեր քաջ զինվորները գնացին զոհվեցին, ես էլ պատրաստ եմ այստեղ մեռնել արդարության հասնելու համար: Հացադուլ հայտարարել եմ մինչեւ իր հրաժարականին հասնելը»:

Նշենք, որ Կիմ Բալայանի որդին՝ Գաբրել Բալայանը նախօրեին ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Նրա որդիներից Տիգրան Բալյանը Նիդերլանդներում ՀՀ դեսպանն է, իսկ մյուս որդին՝ Դավիթ Բալայանը, դատավոր է: