Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ կայացել է Պուտին-Էրդողան հերթական հեռախոսազրույցը

Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ կայացել է Պուտին-Էրդողան հերթական հեռախոսազրույցը: Կրեմլին փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը իր թուրք պաշտնոկացին տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին:

Զրուցակիցները խոսել են նաեւ փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային ու կրոնական կոթողների պահպանման հետ կապված անհետաձգելի խնդիրները լուծելու առաջնահերությունը: Պուտինն ու Էրդողանը մտքեր են փոխանակել հակամարտության գոտում հրադադարի վերահսկման կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքների շուրջ:

Թուրքիայի նախագահական պալատի տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Էրդողանը նորից բողոքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ նշելով, թե իր համար անհասկանալի են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի վերաբերյալ հնչող քննադատությունները:

Հիշեցնենք, որ համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի միջնորդությամբ, զինադադարի մասին հայտարարության ընդունմանը համանախագահ մյուս երկրները՝ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, չէին մասնակցել: