Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք. մահացել է 26 մարդ

Հայաստանում նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135124 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 510127 վերջին մեկ օրում` 1098 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 23976 պացիենտ. մեկ օրում նվազել է 121-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 108442 անձ` վերջին մեկ օրում 1078 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2164 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 542 է: