Իսպանացի զույգը որոշել է սեքսով զբաղվել հենց բանկում

Իսպանիայում սիրահար զույգը որոշել է սիրով զբաղվել բանկում: Այս մասին հայտնում է lenat.ru-ն՝ վկայակոչելով  La Estrella Digital:

Միջադեպը տեղի է ունեցել Օվեդո քաղաքում: Սիրահարները տեղավորվել էին բանկոմատի մոտ, իսկ սեքսով զբաղվելու ընթացքում ֆինանսական հաստատության պատուհանից այն կողմ հավաքվել էր հետաքրքրասերների մի ամբողջ խումբ: Հավաքվածներից ոմանք ծափահարում էին սիրահարներին՝ խրախուսելով նրանց, մյուսները լուսանկարում էին և նկարները տեղադրում սոցցանցերում:

Միջադեպի արդյունքում` դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ, որոնք ինչ-ինչ պայմաններով չեն համարձակվել մտնել հաստատություն:

«Պատկերացնո՞ւմ եք, նրանք մերկացան՝ շպրտելով իրենց հագուստն այս ու այն կողմ: Ամենավատն այն է, որ նրանք ստափ վիճակում էին գտնվում», -ոստիկանությանը հայտնել է «սիրո խելահեղության» մասնակցներից մեկը:

Զույգի բուռն գործընթացը հաջողվեց ընդհատել միայն ոստիկանների երկրորդ խմբին: Նրանք մտան բանկ և սիրահար զույգին հրամայեցին բաժանվել, հագնվել և լքել հասարակական վայրը: