Հարսանեկան ավանդույթներն Աֆրիկայում. դրանք շատ են տարբերվում մեր պատկերացումներից

Աֆրիկյան հարսանեկան ավանդույթները տարբերվում են իրարից՝ կախված այն բանից, թե որ ցեղում է միջողառումն իրականացվում: Յուրաքանչյուր ցեղ ունի իր յուրահատուկ ավանդույթներն ու սովորույթները:

Կարո ցեղ

Կարո ցեղում հետաքրքրական սովորույթ կա: Երբ ավարտվում է ամառը և միաժամանակ սկսվում է բերքահավաքի շրջանը, ցեղի անդամները, կրելով վառ գունավոր զարդեր, սկսում են միասին պարել: Տղամարդիկ շարժում են կոնքերը՝ այդպես փորձելով դուր գալ կանանց:

Իսկ ահա քենիական սուախիլի ցեղում նման երևույթները տեղ չունեն: Կանայք ապրում են սոցիալական սեգրեգացիայի պայմաններում և գործում են իսլամական կանոններին համապատասխան:

Ապագա ամուսնու ընտրությունը կատարում են ծնողները: Պատրաստվելով հարսանիքին՝ հարսը նախաամուսնական գործընթացնեերի միջով է անցնում և ստանում գիտելիքներ, որոնք նրան անհրաժեշտ են լինելու ընտանեկան կյանքում: Սոմո կոչվող կանայք ուսուցանում են աղջիկներին ինչպես երջանկացնել տղամարդկանց:

Ինչ վերաբերում է բուն հարսանեկան արարողությանը, ապա դրա ժամանակ փեսան առաջին անգամ է տեսնում իր ապագա կնոջ դեմքը: Արարողության ժամանակ ներկա են լինում միայն արական սեռի ներկայացուցիչներ:

Նդեբելե ցեղ

Նդեբելե ցեղում ամուսնության հետ կապված բոլոր հարցերը սկսվում են առուվաճառքից: Փեսացուն պետք է որոշակի գումար վճարի հարսնացուի համար: Երբ ավարտվում են դրա վերաբերյալ բանակցությունները, ապագա հարսնացուին փեսացուի տուն են տանում երկու շաբաթով՝ նրան սովորեցնելու լավ կին լինել: Ամուսնությունը համարվում է կայացած այն ժամանակ, երբ լույս աշխարհ է գալիս զույգի որդին:

Երազանքների հարսանիքն Աֆրիկայում

Աֆրիկան հակասությունների մայրցամաք է, որը հնարավորություն է տալիս կազմակերպելու երիտասարդների կյանքի կարևորագույն օրը: Մի բան վստահաբար կարելի է պնդել. այնտեղ եղանակն արևային է, և անգամ ձմռանը հնարավոր է հարսանիք կազմակերպել բաց երկնքի տակ:

Աֆրիկյան բնապատկերների ֆոնին հարսանիք կազմակերպելն այդքան էլ մատչելի ու հեշտ չի լինի, սակայն շատերը ցանկանում են իրենց կյանքի կարևորագույն օրը հենց այնտեղ անցկացնել: