Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար

Հայրենասիրությունը սկսվում է դպրոցական նստարանից և եթե այն ժամանակին պատշաճ չի մատուցվում, հետագայում ունենում ենք պահանջկոտ, սեփական պահանջները բավարարելու համար ոչինչ չանող, սպառողական մտածելակերպ ունեցող քաղաքացիներ: Հայաստանի և Արցախի համար նման քաղաքացիներ ունենալը նույնն է, թե մեկ կամ երկու սերունդ հետո ունենալ մի սերունդ, որը պատրաստ կլինի անգամ մի պատառ հացի դիմաց սեփական հայրենիքն ինքնակամ օտարին հանձնելուն:

Այս աղետալի ճանապահով չգնալու և հայրենասեր քաղաքացիներ դաստիարակելու համար հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել և ժամանակին կանգնել դպրոսականների ու կրթական հաստատությունների կողքին: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, աշխատանքի բերումով լավ պատկերացնում է այս ամենի կարևորությունը, և, բնական է, որ չէր կարող անտարբեր մնալ և օգնության ձեռք չմեկնել մատաղ սերնդին:

Խոսքը ոչ միայն Քաշաթաղի աշակերտներին և դպրոցներին հեռախոսով, համակարգիչներով և օնլայն կապով ապահովելու մասին է, այլ պետական գործչի շատ կարևոր նախաձեռնության: «Արցախ-Հայրենիք» ռազմավարական ծրագրի շրջանակներում Վանեցյանը հայրենասիրական թեմայով հեռավար դաս է անցկացրել, որը բավական ոգևորություն է առաջացրել աշակերտների շրջանում: Այս քայլը ևս խոսում է այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրենը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև երկրի ապագայի համար: