Դպրոցահասակ աղջիկը Դուբովկա քաղաքի գերեզմանատան հարակից ճանապարհով, գիշերը ժամը 3-ի սահմաններում վերադառնալիս է եղել տուն, երբ նրան մոտեցել են երկու անծանոթ, փորձել են կոնտակտի մեջ մտնել աղջկա հետ, իսկ երբ վերջինս չի պատասխանել նրանց, բռնաբարել են: Այս մասին տեղեկանում ենք bloknot-volgograd.ru-ից:
Իրավապահներին հաղորդում տվել է տուժածի մայրը՝ հայտնելով, որ անչափահաս աղջիկը բռնաբարության զոհ է դարձել:
Կասկածյալներն արդեն ձերբակալված են, որոնցից մեկը Վոլգոգրադի 23-ամյա բնակիչ է, մյուսը 25-ամյա զինծառայող է: