«Լավ եղեք… բայց նաև զգույշ եղեք»

Իրավաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պուտինին կարելի է շնորհակալություն հայտնել, որ ի տարբերություն մեր գավառամիտ իշխանության, սուտ չի խոսում, ուղիղ ասում է, որ գունավոր հեղափոխությունը դժոխք տանող ճանապարհ էր, ասում է` անհասկանալի է ինչու հնարավոր լավ տարբերակով չկանխեցիք, չպատրաստվեցիք, հետո էլ չկանգնեցրեցիք պատերազմը, ասում է, որ կապիտուլյացիանի տեքստը Փաշինյանն ու Ալիևն են կազմել, հետն էլ հավելում է, որ Նիկոլը պիտի մնա, որ կապիտուլիացիան վերջնական ամրագրվի։

Մնացած մասերով հասկացնում է, որ ինձ մեկ է դուք ձեր մեջ ինչ եք անում, ինչ չեք անում, դա ձեր գործն է, ուզում եք խելքի եկեք ուզում եք մի եկեք, ինձ մեկ է, դա ձեր հասկանալու հարցն է, ձեր փոխարեն չեմ գալու մտածեմ, ես իմ պետության շահը մի ձև առաջ կտանեմ ու տանում եմ, ինչպես տեսնում եք։ Հա, մեկ էլ լավ եղեք… բայց նաև զգույշ եղեք»։