«Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի

Սուրեն Սուրենյանց

Զարմանալի երկրում ենք ապրում, որտեղ ամեն բան չափվում է «քաղաքական դալտոնիզմի» վայրենի օրենքներով, «սպիտակ» կամ «սև» ակնոցերով, ընդ որում՝ դրանք «համերաշխ» են դառնում և համատեղ թիրախավորում են բոլոր նրանց, ովքեր դուրս են ներկաների ու նախկինների գզվռտոցից։
Այս նեղ օրերին, երբ հազարավոր ընտանիքներ մի կտոր հացի խնդիր ունեն, Գագիկ Ծառուկյանը ձեռք է մեկնում հարյուրավոր, հազարավոր ընտանիքների՝ նրանց օգնելով հաղթահարել մարդակուլ համաճարակի հասցրած հետևանքները։
Նախօրեին այս փաստը խախտել էր վարչապետի «հանգիստը», որը «պատմական» լայվի ընթացքում փորձում էր հաշվել Ծառուկյանի բաժանած օգնության կիլոները։
Հիմա էլ՝ «Իրավունք» թերթը, որը պատկանում է Սերժ սարգսյանի թիմակից Հայկ Բաբուխյանին, մի ստահոդ տեղեկություն է տարածել, թե բա՝ Ծառուկյանի պատգամավորներն օգնությունները բաժանում են իրենց ծանոթներին: Եթե Ծառուկյանի կամ նրա պատգամավորների «ծանոթներն» այդքան շատ են, դրանք հաշվվում են մի քանի տասնյակ հազարներով, արդեն պարզ է՝ այս օրերին ինչն է անհագստանցում «սևերին» ու «սպիտակներին», ինքանահավան հեղափոխականներին ու լուսանցք մղված հակահեղափոխականներին։
Ծառուկյանի օգնությունը հասնում է իրապես անապահով, հուսահատության եզրին հասած ընտանիքներին ու հաստատապես՝ ԲՀԿ առաջնորդը դա անում է՝ առանց քաղաքական հաշվարկների, դիվիդենտների ակնկալիքի։
Բայց իշխանության ու Սերժի «հաշվապահները» քաղաքականություն են տեսնում նույնիսկ այս նեղ օրերին, ժողովրդի կողքին լինելու փոխարեն՝ միասնական ճակատով հարձակվում են չունևորին ձեռք մեկնողի վրա։
Իշխանության և ընդդիմության «հաշվապահները» հասկացել են, որ հասարակությունը իրենց դալտոնիկ գույներից հոգնել է ու վախեցած հետևում են, թե ամեն օրվա հետ ինչպես է բարձրանում Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը՝ թեև ժանտախտի օրերին ԲՀԿ նախագահն ամենևին էլ չի մտածում տոկոսների կամ քվեների մասին։