29 տարեկան կինը իր հորինած նոր մասնագիտության շնորհիվ վաստակում է ժամում 60 ԱՄՆ դոլար

Նյու Յորքի 29-ամյա բնակիչ Ժակլին Սամուելը նոր մասնագիտություն է հայտնաբերել։Համարելով, որ ինքն ի ծնե մարդկանց գրկելու տաղանդ ունի, կինը որոշեց վաստակել դրա միջոցով։

Գիտնականների հետազոտության համաձայն՝ ամերիկացիները հակված չեն ի ցույց դնել իրենց էմոցիաները, այդ պատճառով ավելի հազվադեպ են գրկում միմյանց, քան Եվրոպայի և Ասիայի բնակիչները։

Սամուելն իր ծառայությունների դիմաց ստանում է ժամը 60 դոլար։Օրական կինը միջինում վաստակում է շուրջ 260 դոլար։

Վաստակած գումարով Ժակլինը ուսման վարձ է տալիս և խնամում է իր փոքրիկին։Ի սկզբանե կինը գրկելու խիստ կանոններ է սահմանել։

Չնայած սեանսն անց է կացվում մահճակալի մեջ, հաճախորդներին արգելված է դիպչել կնոջ ինտիմ մասերին։

Ժակլինի բիզնեսն օրեցօր ծաղկում է և նա աշխատանքի է ընդունել մեկ այլ կնոջ, որպեսզի բավարարի բոլոր ցանկացողների պահանջները։