Բաբուխանյան Հայկին և իրեն պատվեր տվողներին մնում է հարցնել՝ դուք սրբություն ունե՞ք, թե ոչ

Edvard Manukyan

Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով մայրաքաղաքում և բոլոր մարզերում իրականացվող բարեգործական միջոցառումները կարծես թե ոմանք այդպես էլ չեն կարողանում մարսել և մի քանի օր է, տարատեսակ ստերի ու հերյուրանքների միջոցով անամոթաբար շարունակում են ծախված լրատվամիջոցներով այդ ամենը տարածել:Ինչ խոսք, վերոնշվածները իրենց պահում են ամենավերջին անբարոյականի պես, քանզի սոցիալապես խոցելի խմբերին և անապահով ընտանիքներին, այս ծայրահեղ իրավիճակում հանրությանը մի փոքր աջակցությունը պետք չէր փորձել սևացնել:
Սակայն այստեղ հետաքրքիրն այն է, որ մի քանի օր շարունակ, ծախված Հայկ Բաբուխանյանի թերթը չի դադարում անիմաստ և իրականության հետ աղերս չունեցող հոդվածներ գրել իրականացվող խոշորածավալ բարեգործությունների մասին:Ամեն օր մի հիմարություն գրելով, Բաբուխանյան սրիկան այդպես էլ չի կարողանում գոհացնել պատվիրատուներին և միայն դա է պատճառը, որ ամեն օր ականատես ենք լինում ստահոդ հոդվածների:
Զարմանում եմ, որ դեռևս կան Հայկ Բաբուխանյանի և իրեն պատվեր տվողների նման ստոր արարածներ, ովքեր նույնիսկ այս իրավիճակում իրենց պահում են ամենավերջին անբարոյականի պես: