Ժամանակակից տղամարդիկ պետք է զգայական, հոգատար լինեն եւ կողքերը չնայեն: Սիրահարված կինը կարող է անընդհատ մտածել իր տղամարդու մասին. նա երազում է, պլանավորում է ժամադրությունները,
համատեղ ժամանց է հորինում եւ այլն: Նա միշտ ցանկանում է, որ տղամարդն անընդհատ իր մասին մտածի։ Իսկ այս ամենին կարելի է հասնել մի քանի միջոցով:
Հարկավոր է նրան հասկացնել, որ դուք «անմատչելի» եք. նրան ստիպեք ձեզ հետ հանդիպում փնտրել, մտահոգվել եւ նյարդայնանալ: Ձեր պահվածքով եւ բառերով պիտի նրան ցույց տաք, որ այնպիսի կին եք, որին պետք է նվաճել:
Ձեւացրեք, թե շատ զբաղված եք եւ ձեր անհետաձգելի գործերից կտրվեք միայն նրա հետ հանդիպելու համար: Տղամարդուն հնարավորություն տվեք ձեզ հետ հանդիպման առիթ փնտրել, արժանանալ ձեր ուշադրությանը,
դժվարություններ հաղթահարել: Եթե կարողանաք ամեն ինչ այնպես կազմակերպել, որպեսզի նա իրեն հաղթող զգա, որին առաջին մրցանակն է բաժին հասել, դա նրան ամուր կկապի ձեզ:
Շարունակությունը՝ այստեղ