«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցման մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 21-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Վահագնի» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Դեկտեմբերի 22-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

Դեկտեմբերի 23-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Դաշտաքար գյուղի գազասպառողների գազամատակարարումը: