Այն, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում առկա են գործիչներ, ովքեր, նախկինում լոյալ լինելով գործող իշխանություններին, հեղափոխությունից հետո դարձել են թունդ հեղափոխականներ՝ գաղտնիք չէ: Նման իրավիճակները, սակայն, բնորոշ են քաղաքական դաշտին: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ «հեղափոխականության» տենդը չի շրջանցել նաև հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ընդ որում այն դեմքերին, որոնց դեպքում, թերևս ամենաքիչ հիմքերը ունեինք՝ ընդդիմադիր հայացքներ ունենալու մեջ կասկածելու համար: Խոսքը, մասնավորապես, հայտնի դերասան, հաղորդավար Սոս Ջանիբեկյանի և ՀՀ վաստակավոր արտիստ (ի դեպ՝ այդ կոչումը նրան շնորհել է Սերժ Սարգսյանը), երգիչ Մհեր Մեսրոպյանի՝ Մգեր Արմենիայի մասին է:
Երգիչ Մհերը, ով ոչ վաղ անցյալում ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործում էր նախկին իշխանությունների և, հատկապես, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հանդեպ ունեցած սերն ու նվիրվածությունը ի ցույց դնելու համար, վերջերս դարձել է թունդ հեղափոխական: Նախ, նա իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը՝ մաղթելով առողջութjուն և հաջողություններ ամեն ինչում:
Մգեր Արմենիան նույն նվիրվածությամբ էլ ժամանակին շնորհավորում էր Սերժ Սարգսյանի տարեդարձը:
Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Մհերն այնքան էր նվիրված Սարգսյանների ընտանիքին, որ սեփական հարսանիքին, որին ներկա էր նաև Ռիտա Սարգսյանը, երգ նվիրեց նրան, իսկ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի կապակցությամբ, երբ արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, գրառում կատարեց ֆեյսբուքում, շնորհակալություն հայտնելով «իր նախագահին»: Իսկ այսօր, ընդամենը, երկու տարի անց, նա պահանջում է հանգիստ թողնել իր երկրի վարչապետին, ով «ամբողջովին ճիշտ քաղաքականություն է որդեգրել եկեղեցուն առնչվող հարցերում», իսկ ամիսներ առաջ էլ Մգեր Արմենիան իր ինստագրամյան էջում հայտարարեց, որ հեղափոխությունը պետք է հասցվի տրամաբանական ավարտին, հետևաբար նա պատրաստվում է «Այո» ասել սահմանադրական հանրաքվեին:
Հատկանշական է, որ, ընդամենը, երկու տարի առաջ Մհեր Արմենիան Հայաստանում հեղափոխության անհրաժեշտություն չէր տեսնում՝ գոհ լինելով իր համար ստեղծված իրավիճակից:
Հայկական շոու բիզնեսի մյուս թունդ «հեղափոխականը» Սոս Ջանիբեկյանն է: Վերջինս սոցիալական ցանցերի իր էջերում պարբերաբար, թերևս ամեն հարմար առիթով գովերգում է գործող իշխանություններին և մասնավորապես ՝ Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ կիսվելով իր էջում Փաշինյանի ամանօրյա ուղերձով՝ դերասանը այն մեկնաբանել էր՝ «մեռնեմ կյանքին»:
Շարունակությունը՝ այստեղ