Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցման գաղտնիքները

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցումը Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակներն են քանդակագործ Վան Խաչատրյանը, ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։
Շինարարության սկիզբ՝ 1966թ.
Շինարարության ավարտ՝ 1967թ.
Շինարարության անմիջական ղեկավար էր շինարար Արտավազդ Օրդուխանյանը:

Հ.Գ.Մինչև հուշահամալիրի կառուցումը, հայ ժողավուրդը Հայոց ցեղասպանության զոհերին իր հարգանքի տուրքը մատուցում էր` այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, իսկ 1967թ. ի վեր մարդկանց բազմահազարանոց թափորը շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:

1965թ. ապրիլին հայտարարվեց համազգային մրցույթ` կոթողի լավագույն նախագծի համար: Հայտարարության մեջ ասվում էր. «Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան` ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ. Մեծ Եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»:

Հ.Գ.2 Ըստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց լուրեր փոխանցել։