Տիտանիկից ահարկու. 79 տարի անց հայտնաբերվել է Սև ծովում խորտակված «Արմենիա» շոգենավը (տեսանյութ)

 

Սև ծովում՝ Ղրիմի ափից 15 մղոն հեռավորության վրա, հայտնաբերվել է 1941 թվականին գերմանական օդուժի ռմբակոծությունից խորտակված «Արմենիա» ջերմանավը։ Ինչպես հաղորդում է rgo.ru-ն, ջերմանավի խորտակումը պատմության մեջ ամենախոշոր ծովային աղետներից է, որի վրա, տարբեր հաշվարկների համաձայն, մոտ 6-10 հազար փախստական և վիրավոր է գտնվել։

Շոգենավը հայտնաբերվել է 1500 կմ խորության վրա: Այն ուսումնասիրելու համար օգտագործվել է ՌՏ սերիայի ստորջրյա հեռակառավարվող սարք, որի շնորհիվ հնարավոր է եղել ստանալ խորտակված նավի առաջին կադրերը:

Նշենք, որ նավը կառուցվել է 1928թ.-ին, Լենինգրադում: