Ահա թե ինչու են հայ տղամարդիկ խելքահան լինում ռուս կանանց համար…

Հայտնագործություն եմ արել: Հիմա գիտեմ բոլոր կանանց անցյալ դարից ի վեր հուզող հարցի պատասխանը, թե ինչու են մեր տղամարդիկ ռուս կանանց սիրում:

Ուրեմն, դուրս եմ եկել քայլելու, նորմալ զգեստավորումով՝ մարզահագուստ, ականջակալներ, գլխարկը մինչև ականջներս: Լատինո ռիթմերի տակ արագ քայլում եմ:

Դրսում համարյա մարդ չկա, մի քանի օրոր-շորոր քայլող տղամարդիկ էլ զարմացած նայում են, թե էս այլմոլորակայինն ով է)))

Մեկ էլ տեսնում եմ որ իմ դիմաց մի զույգ է, կինը ոգևորված ձեռքերով ինչ-որ շարժումներ է անում, ոնց որ ծափ տա, տղամարդը, սուսուփուս կանգնած է: Էդպես արագ մոտենում եմ, զգացի կինն ինձ է դիմում: Ականջակալս հանեցի, որ լսեմ, մեկ էլ ասում է.
«Женщина Вы прекрасно выглядите, можно я Вас обниму и поздравлю с праздником?» դե ինչ պիտի անեի, իհարկե ասում եմ, խնդրեմ:

Գրկեցինք իրար, շնորհավորեցինք: Հիմա արագ արագ հարցնում է ոնց անեմ, որ ես էլ սկսեմ առողջ ապրել, երբ սկսեմ (ծիծաղս գալիս է, բախտավար, ամբողջ օրը նստած եմ, էս մի խղճուկ ժամն եմ հատկացնում քայլելուն, ինձնից խորհուրդ է հարցնում)))

Ասում եմ՝ այ հենց հիմա, աչքերը չռեց, թե բա.«Что, пить бросить?» ))) Մի խոսքով, Օլեսյան համարը տվեց, որ ամսի յոթին զանգեմ, երբ ինքը Մոսկվա հասած կլինի:
Ժպիտը դեմքիս քայլում եմ ու մտածում, ըհը դե արի էս կնոջը մի սիրի, անկեղծ, բաց, հավեսով: Մտքով անցավ ինձ գրկի՝ գրկեց:

Շարունակությունը՝ այստեղ