Իրականում, սակայն, Վլադիմիր Պուտինը Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ այդպիսի օրենք չի ստորագրել։ Եվ թերթի նշած իրավական հարթակում այս մասին որևէ տեղեկություն չկա։
«Իրավունքի» հոդվածը, ամենայն հավանականությամբ, այս տարվա ապրիլի 24-ին Պուտինի ստորագրած օրենքի փոփոխության մասին է, որը հնարավորություն է տալիս հետխորհրդային մի շարք երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիներին առավել պարզեցված ընթացակարգով ստանալ ՌԴ քաղաքացիություն։ Սակայն այս օրենքը չի տարածվում Հայաստանի քաղաքացիների վրա։
Ի դեպ, «Իրավունքի» հոդվածը Rusarminfo լրատվական գործակալության ապրիլյան հոդվածի գրեթե բառացի թարգմանությունն է։
Այսպիսով, փաստենք, որ նոյեմբերի 17-ով թվագրված հոդվածը ոչ միայն ունի մի քանի ամսվա վաղեմություն, այլև որևէ կերպ չի վերաբերում Հայաստանի քաղաքացիներին։