Դերբենդ քաղաքի հայկական գերեզմանատանը կոթող է կանգնեցվել

Մեծ Հաղթանակի 75-ամյակի առթիվ Դերբենդ քաղաքի հայկական գերեզմանատանը կոթող է կանգնեցվել, ի հիշատակ երբեմնի հսկայական երկրի պաշտպանության համար ընկած և անհայտ կորած զինվորների: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ի պաշտպանություն երկրի նրանք զինվորագրվել էին բազմազգ և տարակրոն Դաղստանյան Դերբենդ քաղաքից:

Համատեղ ուժերով թշնամու հանդեպ տարած Մեծ հաղթանակն այս անգամ ևս համախմբեց մարդկանց, այդ վեհ ու ազնվական գործն իրականություն դարձնելու համար: Հայկական քաղաքային փոքր համայնքը, ներառյալ դերբենդցիները, համատեղելով իրենց և այլ ազգի ներկայացուցիչների ուժերը, ի հիշատակ Հայրենական պատերազմի ժամանակ զոհված և անհետ կորած զինվորների հուշարձան են կանգնեցրեցին, որը նաև համերաշխության ու խոնարհումի խորհրդանիշ է:

Սոճու խիտ ծառուղով եզրագծված սալիկապատ ճեմուղին ավարտվում է շքեղագույն սև, մարմարե կոթողով, որի վրա մակարգրված է՝ «Ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների ու անհետ կորածների»:

Դերբենդի հայ համայնքի ներկայացուցիչները հոզիչ խոսքեր ու շնորհակալություն հայտնելով այս սուրբ գործի կազմակերպիչներին նշում էին նաև, որ կոթողը, կարծես, խորհդանշում է, որ վերջապես զինվորները վերադարձան տուն…