Մանկական մահացու հիվանդության բուժման համար դեղամիջոց է հայտնվել

Մոտ ապագայում կարող է դեղամիջոց հայտնվել մանկական մահացու հիվանդության` հեմոֆագոցիտիկ լիմֆոհիստիոցիտոզի (ՀԼՀ) դեմ:

Դա ծանր իմունային հիվանդություն է, որից մահացությունը 40 տոկոսի է հասնում: Դրա ֆոնին վնասվում են կենսական կարեւորության օրգանները եւ հյուսվածքները: 20 տարի շարունակ ժամանակակից բժշկությանը չէր հաջողվում էապես փոխել մահացության մակարդակն այս հիվանդության հետեւանքով: Սակայն նոր ուսումնասիրության շրջանակներում մասնագետները ուշադրություն են դարձրել էմապալումաբ դեղամիջոցին, որի շնորհիվ հնարավոր է եղել փրկել վերը նշված ախտորոշմամբ երեխայի կյանքը: Ընդ որում, դեղամիջոցի թունավորության մակարդակն ավելի ցածր էր, քան այս պահին կիրառվով դեղերինը: Ցածր է եղել նաեւ կողմնակի ազդեցությունների ցուցանիշները:

Հետազոտությանը 34 պացիենտ է մասնակցել, ուստի այն չի կարելի բավականաչափ մեծ համարել` ՀԼՀ- ից մահացության մակարդակի վրա դեղամիջոցի ազդեցությունը որոշելու համար: Սակայն բժիշկներն արդյունքները խոստումնալից են համարում:

«Սա իսկապես կարեւոր առաջընթաց է: Առաջին անգամ մենք իսկապես նպատակաուղղված եւ շատ ցածր թունավորությամբ դեղամիջոց ունենք ՀԼՀ-ի բուժման համար»,- նշել է հետազոտության համահեղինակ դոկտոր Մայքլ Ջորդանը: