Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց

 

 

10:22

ԱԺ-ում քվեարկության են դրվել երեկ քննարկված նախագծերը. նիստը՝ ուղիղ

ԱԺ-ում քվեարկության են դրվել երեկ քննարկված նախագծերը։
Հիշեցնենք, որ մեկնարկել էր ԱԺ հերթական քառօրյան, որի ընթացքում ԱԺ-ն ընդունեց Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու որոշումը։

10:00

ԱԺ նիստի մեկնարկին, երբ պատգամավորները գրանցվում էին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ընդմիջման ավարտին քվեարկության են դրվելու երեկ քննարկված նախագծերը։