Ալեն Սիմոնյանը և Սասուն Միքայելյանը շահարկում են իրենց մայրերին՝ իրենց գործած սխալների համար. Մարուքյան

Ալեն Սիմոնյանը և Սասուն Միքայելյանը շահարկում են սրբություններին՝ մայրերին՝ իրենց գործած սխալների համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստին և իր հասցեին հնչած ելույթներին:

«Ալեն Սիմոնյանը և Սասուն Միքայելյանը շահարկում են իրենց սրբություններին՝ մայրերին՝ իրենց գործած սխալների համար,- ասաց Մարուքյանը, ապա, դիմելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց. «Դուք Ձեր քաղաքական վաստակը անբարոյականությամբ եք վաստակել»:

Մարուքյանը նշեց, որ ԼՀԿ անդամների հետ գտնվում է Արցախում, հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ՝ կապված գործող իշխանությունների լիազորությունների ավարտի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում