Արմավիրցիներն արդեն չորրորդ անգամ են օգնություն ստանում

 

Արմավիրցիներն արդեն չորրորդ անգամ են օգնության փաթեթներ ստանում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից: Խնդիրն այն է, որ արմավիրցիներից շատերի համար արտակարգ դրությունը լրացուցիչ խնդիրներ է առաջացրել: Ուստի, սպասվածից ավելի շատ մարդիք են հայտնվել անորոշության մեջ: Նրանք ոչ միայն չեն կարողանում տեղում օրվա հացի գումար վաստակել, այլև արտագնա աշխատանքի մեկնել և սեփական աշխատանքով իրենց ընտանիքների հոգսերը հոգալ:
Անորոշությունը թույլ չի տալիս նաև պլանավորել ապագան, քանի որ դեռևս պարզ չէ, թե կորոնավիրուսով պայմանավորված իրադարձություններն ինչ հունով կընթանան: Հայտնի չէ նաև, թե այլ երկրներում ե՞րբ, ի՞նչ որոշումներ կընդունվեն: Ուստի, իրավիճակը մեղմելու համար արմավիրցիներից շատերը որոշել են դիմել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, իրենց ևս օգնություն տրամադրելու խնդրանքով: Եվ ինչպես մնացած դեպքերում, այս անգամ ևս խնդրանքը չի մնացել անարձագանք և Գագիկ Ծառուկյանի կողմից որոշում է կայացվել օգնել բոլոր դիմողներ