Վանեցյանի անվան շուրջ հերթական շոուն սարքել չի ստացվի

Ինչքան էլ փորձ արվի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հունից հանել, միևնույն է, չի ստացվի: Նա կխոսի այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի, ոչ թե այն ժամանակ, երբ դա ուրիշներն են ցանկանում: Այնպես որ, պետք չէ հատել կարմիր գծերն ու կոռեկտության սահմանները, առավել ևս, երբ դրա անհրաժեշտությունը չկա:
Վանեցյանի անվան շուրջ հերթական շոուն սարքելու ցանկությունը, սակայն, որոշ շրջանակների մոտ այդպես էլ չի մարում: Ու թեև դա խոսում է սեփական օրակարգ չունենալու, հերթական պոպուլիստական շոուն սարքելու և դրանով իսկ հասարակության ուշադրությունը կարևորից շեղելու մասին, բայց Վանեցյանի կողմից իրականացվող հավասարակշռված ու սեփական օրակարգով ներկայանալու ծրագրից շեղել, միևնույն է, չի ստացվի: Առավել ևս, երբ երկիրն առանց այն էլ գտնվում է բավականին լուրջ տնտեսական ցնցումների մեջ և, առնվազն, ազնիվ չէ, երբ այս պայմաններում հասարակության ուշադրությունը շեղելու համար փորձ է արվում աջ ու ձախ անկանոն քարեր նետել, ինչ է, թե հանկարծ հասարակությունը էյֆորիայից դուրս չգա: