Փաշինյանը, Ավինյանն ու Թորոսյանը ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարի պետական քաղաքականությունը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է.

«Վրաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 1 վարակակիր, ինչը ի ցույց է դնում Փաշինյանի, Ավինյանի ու Թորոսյանի ձախողումն ու տապալումը։
Նրանք ձախողել ու տապալել մեր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի՝ կորոնավիրուսի, դեմ պայքարի պետական քաղաքականությունը։
Սակայն նրանց ցինիզմն ու լկտիությունը հասել է այն աստիճանի, որ որպես իրավիճակի մեղավոր հռչակում են մարդկանց, ժողովրդին։ Վստահ եմ, որ նրանք գիտակցում են, որ սրանով վիրավորում են մի ամբողջ ժողովուրդ և անուղղակիորեն պնդում են, որ վրացիներն ավելի կազմակերպված, խելացի ու գրագետ են, քան մենք, հայերս։
Ուղղակի անբարոյականություն է սեփական ձախողումը, տապալումը, անգրագիտությունն ու անլրջությունը բարդել մեր ժողովրդի վրա, քանի որ ՀՀ քաղաքացիները լսել և ենթարկվել են իշխանությունների բոլոր հրահանգներին։

 

Շարունակությունը՝ տեսանյութում: