Արցախի «Արդարություն» կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը որպես ընդդիմադիր ուժ

Այսօր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորները և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամները հանդիպեցին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Արցախի անվտանգության, բանակցային գործընթացի, Արցախի Հանրապետության սուբեյկտայնության բարձրացման և այլ հարցերի շուրջ։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը, շեշտելով, որ որպես ընդդիմադիր ուժ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերի իրականացմանը, վերահսկելու է իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը։

На изображении может находиться: один или несколько человек и люди сидят