Սորոսածին «աբիժնիկներն» այդպես էլ չեն կարողանում մարսել իրենց՝ անտեսված ու առհամարված լինելու հանգամանքը

Petros Kostanyan-ը գրում է

Այն որ արտախորհրդարանական քաղաքական ուժերը փորձում են ինչ-որ գործունեություն ծավալել՝ ձեռքը պուլսի վրա պահելու ակնկալիքով, դա ողջունելի է, բայց երբ դա արվում է ինքնանպատակ, երբ դա արվում է ուղղորդված և հրահանգավորված, դա արդեն անընդունելի է: Կհիշե՞ք ՔՈ կուսակցություն կար, որը փորձեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց դե չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը, ինչ-որ ծիծաղելու չափ քվեներ ստացան (1 տոկոս էլ չէր ձգում), այդ կուսակցության անդամներից բառի բուն իմաստով սորոսածին, սորոսահպատակ Գարեգին Միսկարյանը այսօր մի գրառում էր կատարել, որում տողատակով անդրադարձել էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ-ում լինելու հանգամանքի մասին: Հատուկ բթամիտների համար կրկնում ենք ևս մեկ անգամ. Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում է, որովհետև արդար և թափանցիկ ընտրությունների ժամանակ ստացել է ժողովրդի վստահության քվեն: Այսինքն ժողովուրդն է ցանկացել, որպեսզի ԲՀԿ առաջնորդը լինի խորհրդարանում, դա բացարձակ լեգիտիմ գործընթաց է, որի մասին բոլորն են տեղյակ: Եվ ի գիտություն ձվի մեջ մազ փնտրող սորոսապաշտ Միսկարյանի, Ծառուկյանն էր, որ հայտարարեց ժողովրդի վարչապետի թեկնածուին անվերապահորեն աջակցելու պատրաստակամության մասին, ինչի արդյունքում էլ ժողովրդի կողմից ընդունելի թեկնածուն, ի շնորհիվ Ծառուկյանի աջակցության, դարձավ վարչապետ: Ես հասկանում եմ, որ Միսկարյան Գարիկենք «աբիժնիկ» են մնացել, իրենց անտեսված են զգում, ինչ-որ փայ էին ակնկալում, բայց այդ աբիժնիկ պորթկումների ժամանակ չհամարձակվեք ձեր արշինով չափել մյուսներին, այդ ձեզ են այս կամ այնտեղ տանում, այդ ձեզ են սրճարան կառուցելու թույլատվության տալիս, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կեղտոտ գործընթաց սկսեք, թե իբր նա առերևույթ զբաղվում է գործարարությամբ և դա այն դեպքում, երբ դատական ատյանները մեկը մյուսի հետևից ձեր բողոքը երեսներիդ էր «ճպացնում», քանզի այդ բողոքը ծայրից ծայր աբսուրդ էր: Ուրեմն մեկ բան լավ իմացեք, դուք այնքան ճղճիմ եք և նյութապաշտ, որ ձեզ փողով ամեն տեղ կարող են օգտագործել, դա քաղաքականության մեջ թմրամոլի համբավի նման մի բան է, երբ հերթական քաղաքական դոզայի համար, պատրաստ եք հոգիներդ էլ վաճառեք սատանային: Հեռու խաղացեք ու չփորձեք մյուս անգամ ձեր սորոսոտ մռութը խոթել այնտեղ, որտեղ ի սկզբանե դուք պարտվողի կարգավիճակում եք, հանգիստ վեր ընկեք ձեր տեղերն ու ոտատակ մի ընկեք, առանց այդ էլ վրեքներդ վիճակմ չկա: