Քանի դեռ չի դադարել կամ նվազել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, իսկ բացահայտվող դեպքերի թիվը գնալով աճում է, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շարունակվելու են: Ու թեև պարետատան կողմից հանվել են որոշ սահմանափակումներ, սակայն, հասարակության շրջանում առկա խնդիրները դեռ չեն նվազել:
Այս ամենը հաշվի առնելով և սոցիալական բարձր պատասխանատվությունից ելնելով Գագիկ Ծառուկյանի կողմից հանձնարարվել է շարունակել քաղաքներում իրականացվող ախտահանման աշխատանքերը:
Հիմնադրամի կողմից շարունակում են սոցիալական փաթեթներ տրամադրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների, ինչպես նաև համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ուշադրություն է դարձվում նաև բնաիչների կողմից բարձրացվող այլ խնդիրների ևս, որոնք հավաքագրվում են հիմնադրամում և իրենց լուծումները ստանում: