USArmenia TV-ի նկարահանած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալը հասանելի է նաև YouTube-ում

Հեռուստանովելների սիրահարները չեն ձանձրանա կորոնավիրուսային իրականության պայմաններում՝ դիտելով ավարտվող կամ շարունակվող սերիալները։ Նոր «Խաբկանք» հեռուստանովելի ստեղծագործական թիմը դերասանների առանձնահատուկ ընտրություն է կատարել, հատուկ դրամատիկ ու գրավիչ սցենարը խոստանում է հեռուստադիտողներին հաճելի ժամանց։ Իսկ սիրված դերասանների աստղաբույլը այն առավել հագեցած կդարձնի։ Փույթ չէ եթե հեռուստադիտողը չի հասցնում հետևել եթերային հեռարձակմանը, արդեն իսկ YouTube-ի հետևյալ հղումով կարելի է դիտել և առցանց։ Նշենք նաև որ Հայաստանում «Խաբկանք» հեռուստանովելը հեռարձակվում է «Նոր Հայաստան» հեռուստաընկերության եթերով։