Ինչո՞ւ են Հայաստաանում ստիպում ռեզինից ձեռնոցներ հագնել այս շոգին, երբ ոլորտի բոլոր մասնագետները պնդում են՝ դրանք ոչ թե պաշտպանում են, այլ նպաստում են վիրուսի տարածմանը

Մկրտիչ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«🔵«Ձեռնոցի տակ տաք ու խոնավ միջավայրում բակտերիաները հաճույքով բազմանում են։ Ամենաուշը ձեռնոցը հանելուց հետո ձեր ձեռքերում աղբանոց է գոյանալու»։ Գերմանացի բժիշկ-թերապևտ Marc Hanefeld։

🔵«Շատ կարճ ժամանակվա ընթացքում մեկանգամյա օգտագործման ձեռնոցը հավաքում է ավելի շատ բակտերիաներ, քան լվացած ձեռքը։ Ձեռնոցները ոչ թե կանխում են, այլ նույնիսկ նպաստում են վիրուսի տարածմանը»։ Թոքաբան Jens Mathews

🔵«Բժշկության ոլորտում գիտելիքներ չունեցող մարդկանց ես ընդհանրապես խորհուրդ չեմ տալիս օգտագործել մեկանգամյա ձեռնոց կենցաղում։ Պահանջվում են հատուկ գիտելիքներ ու վարժվածություն, որ ձեռնոցը հանելուց դրա հավաքած բակտերիաները մնան այնտեղ, ոչ թե հետո մնան ձեռքերի, դաստակի կամ հագուստի վրա»։ Ավստրիայի ինֆեկցիոն վերահսկման ղեկավար (ÖGKH) Օյան Ասադիան։

🔵«Ձեռքերը պարբերաբար լվանալը ավելի շատ է պաշտպանում COVID19-ից, քան մեկանգամյա ձեռնոց հագնելը։ Կորոնավիրուսը կարող է հավաքվել ձեռնոցի վրա ու հետո վարակել ձեզ, երբ կպնեք դեմքին»։ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն։

🔵«Երբ առարկաների եք կպնում ձեռքերով, դրանց վրա մնում են հետքեր, դա իմնաալով լվանում եք ձեռքերն ու ազատվում դրանցից։ Ձեռնոց հագնելը կարող է պատճառ դառնալ ձեռքերի հիգիեանան չպահպանելու, քանի որ շարունակում եք կրել կեղտող ձեռնոցներ ձեռքերը լվանալու փոխարեն»։ Չիկագոյի բժշկական համալսարանի համաճարակաբան Emily Landon։

🔵«Ձեռնոց կրելիս հաճախ կարող է անհրաժեշտություն առաջանալ դրանք հանելու ու նորից հագնել, օրինակ՝ սմարթֆոնն աշխատացնելու համար, քանի որ շատ սմարթֆոններ կան, որոնց էկրանը չի աշխատում ձեռնոցով։ Այդպիսով ձեռնոց հագնելը դառնում է ավելի վտանգավոր վարակվելու համար։
Իսկ գուցե ձեռնոց հագնելը կանխու՞մ է, որ մարդիկ կպնեն իրենց դեմքին։ Ոչ։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ ձեռնոցով էլ կպնում են իրենց դեմքին։ Ձեռնոցով մարդիկ շարունակում են քորել իրենց դեմքը, ուղղել ակնոցը։ Ես գիտեմ, որ երբ ձեռնոց եմ կրում, էլի ցանկություն է լինում դեմքիս դիպչելու»։ Amesh Adalja,Ջոն Հոփկինսի համալսարան։

Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել։ Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները ոչ միայն չեն պաշտպանում կորոնավիրուսից, այլ նաև նպաստում են վարակվելուն ու դրա տարածմանը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Դիմակների մասով ընդհանրապես հարց չկա, այո պետք ա դնել։ Իսկ այ ձեռնոցների մասով պարզ չի, թե էս շոգին ինչու եք մարդկանց ստիպում դրանք հագնել, երբ բազմաթիվ են փաստարկները, որ ոչ մի օգուտ չկա»։

Ավելին…