Գլխավոր թեմաներից մեկը լինելու է Արցախյան պատերազմը

Այսօր տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեծ մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա կամփոփի 2020 թվականը:

Միջոցառումն անց է կացվում ամեն տարի հունվարի առաջին աշխատանքային շաբաթների ընթացքում: Այն տևում է 1,5-2 ժամ:

Սպասվում է, որ այս ասուլիսի գլխավոր թեմաներից մեկը լինելու է Արցախյան պատերազմը, որը դադարեցվեց միայն ռուսական կողմի միջնորդությամբ: