Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսն ախտորոշող թեստ է հանձնել: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Սակայն Տիգրան Ավինյանը թեստ հանձնել է ոչ թե այսօր, երբ պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով, այլ մի քանի օր առաջ: Թեստի պատասխանը բացասական է եղել: Վահան Հունանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք փոխվարչապետը կրկին թեստ կհանձնի, քանի որ վարչապետի մոտ COVID-19 է ախտորոշվել.«Եթե վարչապետի հետ մի մասս շփում ունեցել ենք, ապա պահպանված են եղել անվտանգության բոլոր միջոցառումները: Եթե բժշկական ցուցումներ եղան՝ կթեստավորվենք, առայժմ չկան»: Մամուլի խոսնակը նաև ասաց, որ փոխվարչապետի գրասենյակում մեկուսացվածներ չկան:

Ավելին․․․