Նոր տեղեկություն 13-ամյա Նազելից, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում

Երեխաների պաշտպանության օրը 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է և այսօր պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորդ Դերձյանը։

Շնորհակալություն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ողջ անձնակազմին, բժշկական թիմին, բոլոր այն օգտատերերին ու մարդկանց, ովքեր ուժ տվեցին ու օգնեցին այս ամիսների ընթացքում Նազելիին՝ երկրորդ կյանք վերադառնալու գործում:

Թող սա դառնա լավագույն օրինակը երեխայի իրավունքների պաշտպանության հարցում: Ինքը՝ Նազենին այսօր տրամադրություն չունի, ասում է չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք: Շնորհակալություն ևս մեկ անգամ բոլորիդ…:

Ավելին․․․