Առաջարկվել է Շուշի քաղաքը հռչակել թյուրքական աշխարհի մայրաքաղաք

Թուրքական խորհուրդը՝ միջազգային կազմակերպությունը, որը միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, առաջարկել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը (Շուշա) հռչակել ամբողջ թյուրքալեզու աշխարհի մշակութային մայրաքաղաք:
Նախաձեռնությամբ հանդես է եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը: Նա նշել է, որ խորհուրդն ամեն տարի այս դերի համար առաջադրում է նոր քաղաք: Խորհրդի անդամները մտադիր են 2022 թվականին այս կարգավիճակը փոխանցել Շուշիին:
«Սա ընդգծելու է Շուշա քաղաքի մշակութային նշանակությունը ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար», — նշել է Ամրեևը:
Նա բացատրել է, որ կազմակերպությունը մտադիր է քաղաքում անցկացնել ավելի քան 20 մշակութային միջոցառումներ և հույս հայտնել, որ ռազմական ավերածություններից հետո բնակավայրը մինչ այդ վերականգնված կլինի: Խորհրդի պաշտոնական որոշումն այս հարցի վերաբերյալ կհայտարարվի ավելի ուշ:
Աննա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից