«Եղբայրս չէր ցանկանա, որ դուք այս ամենը անեք»․ Ջորջ Ֆլոյդի եղբայրը խաղաղվելու կոչ է արել․ NBC Chicago (տեսանյութ)

ԱՄՆ-ում ոստիկանության գործողությունների պատճառով մահացած Ջորջ Ֆլոյդի եղբայրը՝ Թերենս Ֆլոյդը, եկել է ազգականի մահվան վայր, պատվով կատարել նրա հիշատակման արարողությունը և հանդես եկել հայտարարությամբ, հայտնում է NBC Chicago-ն: Թերենսը եղբոր պատկերով պաշտպանիչ դիմակով էր։ Նա մեկ րոպե լռությամբ հարգել է եղբոր հիշատակը մարդկանց տեղադրած ծաղիկների հուշարձանի առջև, ապա դիմել ամբոխին․ «Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ նեղված եք: Բայց ես կասկածում եմ, որ դուք նույնքան նեղված եք, որքան ես: Գիտեմ, որ եղբայրս չէր ցանկանա, որ դուք այս ամենը անեք: Խնդրում եմ, խաղաղվե՛ք»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանությունը ձերբակալեց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Ձերբակալման ընթացքում ոստիկանը ծնկի է եկել տղամարդու պարանոցի վրա: Ֆլոյդը փորձել է հասկացնել, որ ինքը խեղդվում է, բայց իրավապահները դրան ուշադրություն չեն դարձրել: Արդյունքում՝ տղամարդը մահացել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Սա Միացյալ Նահանգներում հարուցեց զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ։

Ավելին․․․