Ինչ ասում էր Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ, ոմանք այսօր են նոր միայն հասկացել

Karen Hakobyan-ը գրում է

Դեռևս մեկ տարևի առաջ, երբ հեղափոխությունից հետո ձևավորված Կառավարության վերաբերյալ լրագրողները փորձեցին պարզել ԲՀԿ ղեկավարից, թե ի՞նչ կարծիք ունի այդ Կառավարության մասին, Գագիկ Ծառուկյանն ասեց, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող պետության կառավարման այդ ծանր լուծը վերցնել իր ուսերին, իսկ նրա թիմակիցների մոտ 97 տոկոսը միայն խնդիրներ են ստեղծում: Այսօր արդեն շատ շատերն են այդպես մտածում, երբ տեսնում են , թե երկրում ինչ է կատարվում, ինչպես են ամենատարբեր ոլորտի պատասխանատուները «պռավալ» տալիս իրենց վստահված աշխատանքը: Մարդիկ ԲՀԿ ղեկավարի այն ժամանակվա ասած խոսքերը նոր-նոր սկսել են գիտակցել ու գլխներին տալ, մինչդեռ հարկավոր էր ականջալուր լինել, որպեսզի այս կրիտիկական վիճակին չհասնեինք: Իրոք որ, ասողին լսող էր պետք, գնալով բոլորն էլ կհասկանան, որ Ծառուկյանն իր դատողություններում իրավացի էր և այն ժամանակ և այսօր: