Թող հրապարակեն Աննա Հակոբյանի հետ լուսանկարին հաջորդած ու նախորդած մի քանի րոպեները. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Արծրուն Հովհաննիսյանը լրագրողի հետ զրույցում խոսել է Աննա Հակոբյանի հետ հայտնի լուսանկարի մասին ու պատասխանել հարցին՝ արդյո՞ք վերջինս է ասել, թե ինչ պետք է հայտարարի ինքը:

Հովհաննիսյանն ասել է, որ նման բան չի եղել. «Պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ վայրկյանով չեմ հանդիպել Աննա Հակոբյանին, չեմ տեսել, հեռվից չեմ տեսել անգամ:

Եթե նկար հրապարակողներն ազնիվ են, թող հրապարակեն դրան նախորդող մի քանի րոպեները և հաջորդող րոպեները:

Ազատություն ռադիոկայանում սեղանի շուրջ որ նստած ենք, եկել նստել ենք, չէ՞, հետո հելել գնացել ենք, չէ՞: Թող հրապարակեն այդ նկարները, դուք կտեսնեք, որ իրենք սուտ են խոսում:

Ավելին ՝ այստեղ