Պարետը նոր որոշում է կայացրել <<Սևան>> համայնքի վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 89 որոշման 4-րդ կետի «մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը» բառերը փոխարինել «2020 թվականի հունիսի 10-ը՝ ժամը 23։59-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է որոշման մեջ:

Ավելին․․․