Միայն տեսեք Հովհաննես Այվազովսկու կտավն ինչքան է արժեցել առցանց աճուրդում

Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլիտանյան ծոց» կտավը Sotheby’s աճուրդի տան միջոցով վաճառվել է 2,295 միլիոն ֆունտ ստերլինգով (2,89 միլիոն դոլարով), հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով աճուրդի տան պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրությանը։

Այվազովսկու այս կտավը ստեղծվել է 1878 թվականին, այն սկզբնապես 800 000-ից 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ է գնահատվել, սակայն ի վերջո գրեթե երկու անգամ ավելի թանկ է վաճառվել։

Նշվում է, որ աճուրդի ընթացքում ներկայացվել են նաև Կոնստանտին Մակովսկու, Ալեքսեյ Սավրասովի, Նիկոլայ Ռերիխի, Պյոտր Կոնչալովսկու, Ալեքսանդր Գերասիմովի և մի շարք այլ ռուս նկարիչների աշխատանքները, որոնք ընդհանուր 5,6 միլիոն ֆունտ ստերլինգի (7 միլիոն դոլար) եկամուտ են ապահովել։

Sotheby’s-ի «ռուսական» աճուրդն անցկացվել է առցանց՝ մայիսի 26-ից հունիսի 2-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռուսական դեկորատիվ-կիրառական արվեստ, Ֆաբերժե և սրբապատկերներ» աճուրդը տեղի կունենա հունիսի 9-17-ը։

Նշվում է, որ 2020 թվականի սկզբից Sotheby’s աճուրդի տունն արդեն ավելի քան 50 առցանց վաճառք է իրականացրել՝ ապահովելով ավելի քան 100 միլիոն դոլարի եկամուտ։

Ավելին այստեղ․․․