Սանկտ Պետերբուրգում բնակվող ռուս բլոգերը մերկ վիճակում դիմավորել է առաքիչներին և նկարահանել նրանց արձագանքը: Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է իր յութուբյան ալիքում՝ «Երկու ամիս դիմավորել եմ առաքիչներին… թոփլես» վերնագրով:
Այդ կերպ աղջիկը ցանկացել է իր երախտագիտությունը հայտնել առաքիչներին, ովքեր մարտի 29-ից մինչև մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում սնունդ են առաքել իրեն:
«Գրեթե երկու ամիս ես անցկացրել եմ ինքնամեկուսացման մեջ և ոչ մի անգամ դուրս չեմ եկել տնից: Ամեն օր ես սնունդ էի պատվիրում և դիմավորում առաքիչներին մերկ վիճակում: Դա իմ «էսթետիկ շնորհակալությունն» է նրանց՝ համավարակի ժամանակ կատարած վտանգավոր աշխատանքի համար»,- նշել է աղջիկը:
Առաքիչների արձագանքներն էլ տարբեր են եղել. ոմանք հանգիստ են ընդունել աղջկա մերկ լինելու հանգամանքը, ոմանք ուշադրությամբ զննել են նրա մարմինը, իսկ ոմանք էլ փորձել են կպչել նրան:
Ավելին այստեղ․․․