Ինչպիսի՞ սեր է բաժին հասնում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի

Երբեմն, մենք էլ դրա մասին չիմանալով, դառնում ենք ինչ-որ մեկի կյանքում շատ կարևոր մարդ: Ինչպե՞ս է դա ստացվում, և ինչո՞ւ ենք մենք արժանի այն սիրուն, որին գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փնտրում ենք: Եկեք տեսնենք ինչպես է դա ստացվում համապատասխան Կենդանակերպի նշանի, որի ներքո ծնվել ենք:

Խոյ

Դուք խիզախ, ռիսկային, բռնկուն և կրքոտ մարդ եք: Սակայն դուք միանգամից չեք սիրահարվում, բայց եթե դա տեղի է ունենում, դուք ամուր կառչում եք Ձեր ընտրյալից և պայքարում եք նրանց համար, ում հանդեպ դուք անտարբեր չեք: Դուք կպաշտպանեք սիրելի մարդուն և այս կյանքում կլինեք նրա համար պահապան հրեշտակ։

Ցուլ

Դուք, հնարավոր է, դեռևս չեք սիրել ինքներդ Ձեզ, բայց միևնույն է արժանի եք, որպեսզի Ձեզ սիրեն: Թույլ մի տվեք անվստահությանը, որպեսզի նվազեցնի Ձեր պահանջները զուգընկերոջ հարցում: Թույլ չտաք Ձեր կասկածներին կանգնեցնել Ձեզ սիրո որոնումներում: Կգա ժամանակ, երբ կհանդիպեք այն մարդուն, ում համար ամբողջ աշխարհում գոյություն չի ունենա ոչ մի մարդ, բացի Ձեզանից՝ դուք դրան միանշանակ արժանի եք:

Երկվորյակ

Դուք ունեք վատ սովորություն՝ համաձայնվել նվազագույնին, քան արժանի եք: Դուք գտնում եք, որ ավելի լավ է ունենալ փոքրիկ զգացմունքներ և կապվել ինչ-որ մեկի հետ, քան ընդհանրապես ոչինչ: Սակայն դուք շատ ավելիին եք արժանի: Դուք ունակ եք դառնալ Տիեզերքի կենտրոնը «Ձեր մարդու» համար, ով կանի ամեն հնարավորը, որպեսզի դուք լինեք երջանիկ:

Խեցգետին

Դուք ռոմանտիկ մարդ եք: Ձեր սիրտը միլիոնավոր անգամ լայն է և խորը, քան այլ մարդկանց մոտ: Եթե հարկ լինի, դուք Ձեզ կզոհաբերեք հանուն սիրելի մարդու: Դուք կանցնեք կրակի, ջրի և պղնձե խողովակների միջով՝ հանուն սիրելիի: Ժամանակն է եկել այս ամենի համար ստանալ Ձեր պարգևը: Դուք արժան եք ստանալ նույնքան, որքան ինքնազոհ կերպով տալիս եք այլ մարդուն։