Ձգողականության կախարդանքը. կենդանակերպի 3 նշաններ, որոնք համարվում են սիրախաղի արքաներ, և որոնց հմայքին ոչ ոք չի կարող դիմադրել

Երկվորյակներ

Խնդիրն այն է, որ Երկվորյակների օգտին գործում են մի քանի գործոններ։ Այդ գործոններն են՝ հավասարակշռվածությունը, բնավորությունը, ճիշտ ինքնադրսևորումը։ Երկվորյակները սիրախաղի ժամանակ միացնում են իրենց ողջ հմայքը և դառնում անկանխատեսելի։ Բացի այդ՝ նրանք մեծ վարպետությամբ են ընտրում խոսակցության թեմաները, կարողանում են խաղալ բառերի հետ և ստիպում են զուգընկերոջն անկեղծանալ։

Կարիճներ

Կարիճների սիրախաղը հիմնված է ոչ միայն նրանց ձգողականության, այլ նաև մանիպուլյացիոն հաշվարկների վրա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լավ են հասկանում հոգեբանությունից, հաճախ են կանխատեսում ուրիշների արարքները և նախօրոք են հավաքում ողջ ինֆորմացիան։ Նրանք խելացի են, կարող են խոսել ցանկացած թեմայից և զրուցակցին նրբորեն ուղղորդել իրենց ցանկացած ուղղությամբ։ Բացի այդ՝ Կարիճները սիրում են որոշակի գաղտնիություն պահել, ինչն էլ ձգում է շրջապատող մարդկանց։

Առյուծներ

Առյուծներն արքաներ են ցանկացած գործում, իսկ սիրախաղում նրանք իսկական աստվածներ են։ Այս հարցում նրանց օգնում են հաղթելու կամքը, արտաքին տվյալները և բնավորությունը։ Առյուծները սիրում են ամենուր փայլել, իրենց շրջապատում են թանկարժեք իրերով և պաշտում են  սիրախաղերը, այդ պատճառով  նրանք համարվում են համար 1 գայթակղիչները։ Բացի այդ՝ նրանց ժեստերը և միմիկան հիացմունք են առաջացնում, իսկ նրանց ուշադրությունը ստիպում է բաբախել բազում երկրպագուների սրտերի։