Դպրոցահասակ երեխաների հետ ճիշտ խոսելու մի քանի պարզ միջոց. Այս հարցերն ուղղելով նրան՝ կհասկանաք, թե ինչպիսի օր է ունեցել ԴՊՐՈՑՈՒՄ

Եթե դուք ձեր երեխային հարցնեք, թե ինչպես են նրա գործերը դպրոցում, նա հավանաբար կպատասխանի՝ նորմալ։ Իսկ եթե դուք իսկապես ուզում եք իմանալ, թե ինչպես է անցել նրա օրը, ապա օգնեք երեխային՝ նրան տալով այնպիսի հարցեր, որոնց հնարավոր կլինի մանրամասն պատասխանել։ Օրինակ՝

1. Ի՞նչ լավ ու վատ բաներ են տեղի ունեցել քեզ հետ այսօր դպրոցում։

2. Ինչի՞ համար ես դու այսօր ամենաշատը ծիծաղել դպրոցում, ի՞նչ զվարճալի բան է տեղի ունեցել դպրոցում։

3. Եթե դու կարողանայիր ընտրել, ո՞ւմ կողքին կուզենայիր նստել դասարանում։ Իսկ ո՞ւմ կողքին բոլորովին չէիր ցանկանա նստել։ Իսկ ինչո՞ւ։

4. Կպատմե՞ս ինձ դպրոցում քո ամենասիրած տեղի մասին։

5. Ո՞րն է ամենատարօրինակ բառը, որը դու այսօր լսել ես։ Իսկ միգուցե քեզ ինչ-որ տարօրինակ բա՞ն են ասել։

6. Եթե մենք այսօր քո ուսուցչուհուն հրավիրեինք մեր տուն, ի՞նչ ես կարծում, նա ի՞նչ կպատմեր քո մասին։

7. Ո՞ւմ ես դու այսօր օգնել։

8. Միգուցե քեզ ինչ-որ մեկն այսօր օգնե՞լ է։

9. Ի՞նչ նոր բան ես դու այսօր իմացել։

10. Եղե՞լ է արդյոք այնպիսի պահ, երբ դու այսօր քեզ ամենաերջանիկն ես զգացել։

11. Արդյոք դու այսօր ձանձրացե՞լ ես ինչ-որ բանից։

12. Եթե այլմոլորակայինները գային ձեր դասարան ու ինչ-որ մեկին ցանկանային տանել, կուզեիր, որ ո՞ւմ տանեն իրենց հետ։

13. Դասամիջոցին ո՞ւմ հետ կցանկանայիր խաղալ բոլոր նրանցից, ում հետ դեռ չես խաղացել երբևէ։

14. Ի՞նչ բնույթի աշխատանքներ են այսօր ձեզ հանձնարարել դասերի ընթացքում։

15. Ի՞նչ բառ է ուսուցիչն ամենահաճախն այսօր ասել։

16. Ինչի՞ մասին ամենաշատը կցանկանայիր իմանալ դպրոցում։

17. Ի՞նչ կուզեիր ամենաքիչն անել դպրոցում։

18. Ո՞ւմ հետ ձեր դասարանում դու քեզ կկարողանայիր ավելի լավ պահել։

19. Որտե՞ղ ես դու ամենահաճախը խաղում դասամիջոցների ժամանակ։

20. Ո՞վ է ձեր դասարանի ամենազվարճալի աշակերտը։ Ինչո՞ւ է նա այդքան ծիծաղելի։

Շարունակությունը՝  Այստեղ…