Արման Վարդանյանը` ներքաղաքական պատերազմների, «գժի թղթի» և «բռնաբարության» մասին

https://youtu.be/PvvoyCdXMmc

Հայաստանի Հանրապետությունում միշտ ընթացել է քաղաքական, ներքաղաքական պայքար, և միշտ ներքաղաքական պայքարում եղել են խաղի կանոններ: Անկախ ունեցած վերաբերմունքից՝ հակառակորդները երբեք չեն մտել մարդկանց ընտանիքներ, անկախ ունեցած հակակրանքից՝ մարդիկ միշտ պահել են այն նշաձողը, որ քաղաքականությունը՝ քաղաքականություն, իսկ մարդու ընտանիքը սրբություն է: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

«Մենք ինչ ենք տեսնում այսօր. ոչ թե քաղաքական պայքար, այլ՝ ներքաղաքական պատերազմ»,- ասաց Վարդանյանը, ապա, դիմելով  իշխանության և ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին, շեշտեց. «Ձեր ամբողջ պայքարի հիմքում ձեր անձնական ամբիցիաներն են»: 

Մանրամասները՝ տեսանյութում