Գլխավոր դատախազը հրաժարվում է՞ կատարել Նիկոլ Փաշինյանի հրամանները

Hayeli.am-ը գրում է`

Երեկ իրավապահները վաղ առավոտից գտնվում էին ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը և խուզարկություն իրականացնում, որից հետո պարոն Ծառուկյանն այցելել է ԱԱԾ` տեղում հարցաքննվելու:

 

Այդ ընթացքում նրա կուսակից պատգամավորները կարծիք հայտնեցին, որ քաղաքական որոշում է կայացվել, Գագիկ Ծառուկյանին զրկել մանդատից և ձեռբակալել:

Քաղաքական թիմը, այնուհետև, հանդես եկավ հայտարարությամբ, որ երեքշաբթի գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ:

 

Մեր տեղեկություններով` երեկ բավականին լուրջ քննարկում է տեղի ունեցել Կառավարությունում, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, սակայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդդիմացել է` պնդելով, որ բավարար հիմքեր չկան` Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և ձերբակալելու համար: