Ի՞նչ գումարներ է Նիկոլ Փաշինյանի վարորդը «կրվել» Շանգրի Լա խաղատանը

Armday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից Արթուր Ղուկասյանը, ով առավել հայտնի է Ամիգո Ղուկասյան անուն- ազգանունով 2018-ի հայտնի իրադարձություններից հետո հաճախակի է եղել Շանգրի- Լա խաղատանը։ Տեղեկացնում ենք,որ 7-10 հազար դոլար կանխիկ գումար է պարտվել Ամիգո Ղուկասյանը` խաղատանը,այնուհետև հայտնվել է խաղատան սև ցուցակում շուլեռության (խաբեության) համար:

 

Հորդորում ենք ՔՊ-ի թիմակիցներին պարզել,թե որտեղից նրան այդքան գումար,քանի որ ժամանակաին նրան 100 դրամ էին տալիս,որպեսզի նա հասներ տուն:

 

Նշենք, որ Արթուր Ղուկասյանը մինչ իշխանափոխությունը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի վարորդն էր։ Հիմա աշխատում է կառավարական ամառանոցում։ ՔՊ-ի պատգամավորներին հորդորում ենք ստուգել տեղեկությունը իրենց պատգամավորների վերաբերյալ