ԱԺ-ն համաձայնեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի. 87 կողմ, 0 դեմ

Ազգային ժողովի նախասրահում ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու և նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն տալու գլխավոր դատախազի միջնորդության հարցով պատգամավորների փակ գաղտնի քվեարկությունը:

 

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետամպնդում իրականացնելուն կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ ոչ ոք չի եղել:

 

 

Նշենք, որ նախագահ «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցում այդ քվեարկությանը: